երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Իտալական և թուրքական ընկերությունները գործակցության համաձայնագիր են ստորագրել. կընդլայնեն ԱԹՍ-ների արտադրության հնարավորությունները Եվրոպայում

Իտալական և թուրքական ընկերությունները գործակցության համաձայնագիր են ստորագրել. կընդլայնեն ԱԹՍ-ների արտադրության հնարավորությունները Եվրոպայում

Իտալական պաշտպանական Leonardo և թուրքական Baykar ընկերությունները գործակցության համաձայնագիր են ստորագրել:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ փոխըմբռնման հուշագիրը հիմք կդնի համատեղ ձեռնարկության համար, որը կարող է զգալիորեն ընդլայնել անօդաչու թռչող սարքերի արտադրության հնարավորությունները Եվրոպայում:

Նշվում է, որ ընկերությունները նպատակ ունեն վեցերորդ սերնդի տեխնոլոգիաներ ստանալ:

Հաղորդվում է նաև, որ այս գործակցությունը թույլ կտա Baykar-ին շրջանցել թուրքական պաշտպանական արտադրանքի ներմուծման եվրոպական սահմանափակումները և մուտք գործել եվրոպական շուկա։

  • Կիսվել: