ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Իսրայելը հարվածել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների

Իսրայելը հարվածել է Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող մի քանի ռազմական օբյեկտների վրա, տեղեկացնում է Naharnet լրատվական պորտալը։

Ինչպես հաղորդվում է՝ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել սիրիական ռազմական ճամբարներին՝ Թել Մնին և Խֆեյր շրջաններում, որոնք գտնվում են Սիրիայի մայրաքաղաքից արևմուտք գտնվող ալ-Կալամուն լեռնային շրջանում։

Ըստ ականատեսների՝ եղել են պայթյուններ և ռմբակոծություն, երևացել  ծուխ:

Մինչ այս պահը զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

  • Կիսվել: