երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Իսրայելը դարձյալ հարվածել է Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Իսրայելը դարձյալ հարվածել է Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Իսրայելի ռազմաօդային ուժերն այս գիշեր դարձյալ հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին, հայտնում է Իսրայելի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ հարձակումներն ուղղված են եղել երկրի հարավում գտնվող ռազմական օբյեկտների, այդ թվում՝ զինյալների շտաբների և զենքի պահեստների դեմ։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, մասնավորապես, ասել է. «Մենք թույլ չենք տա, որ Սիրիայի հարավը դառնա հարավային Լիբանան: Սիրիական ռեժիմի ուժերի և երկրում ահաբեկչական կազմակերպությունների ցանկացած փորձ՝ հաստատվելու Սիրիայի հարավի անվտանգության գոտում, կրակով կընդունվի»:

Ըստ աղբյուրի՝ Իսրայելը հարձակվել է Կիսվե քաղաքի վրա, որը գտնվում է մայրաքաղաք Դամասկոսից 20 կմ հարավ, ինչպես նաև Սիրիայի հարավային Դարաա նահանգի վրա։ Դամասկոսում նույնպես լսվել են քաղաքի վրայով թռչող ինքնաթիռների և մի քանի պայթյունի ձայներ։

 

  • Կիսվել: