ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Իսրայելում հայտարարել են, որ Իրանին թույլ չեն միջուկային զենք ձեռք բերել

Իսրայելում հայտարարել են, որ Իրանին թույլ չեն միջուկային զենք ձեռք բերել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարել է «Իրանի միջուկային ծրագրի դեմ գլոբալ արշավը, անգամ երբ ոմանք սպառնալիքը համարում էին քաղաքական PR, իսկ վարչապետին անվանում էին պարանոյիդ»: Այս մասին ասված է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, տեղեկացնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։

Ինչպես հաղորդվում է՝ «Իսրայելի վարչապետը ղեկավարել է բազմաթիվ բացահայտ և քողարկված գործողություններ Իրանի միջուկային ծրագրի դեմ, ինչը հանգեցրել է նրան, որ Իրանն այսօր միջուկային զինանոց չունի: Այս գործողությունները շնորհիվ վարչապետի համառության՝ ի դեմս նրա կոշտ քաղաքականության՝ միջուկային ներքին և արտաքին ուժեղ դիմադրության, մոտ մեկ տասնամյակով հետաձգել է Իրանի միջուկային ծրագիրը: Ինչպես բազմիցս հայտարարել է Նեթանյահուն, Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել»։

 

  • Կիսվել: