կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի

Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի

Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին՝ ձերբակալելով մոտ 40 պաղեստինցու, այդ թվում՝ կանանց։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Դրան զուգահեռ իսրայելցի վերաբնակիչները նոր ֆորպոստ են ստեղծում պաղեստինյան Դեյր-Իստիա գյուղում։ Ընդհանուր առմամբ, հանգստյան օրերին պաղեստինյան տարածքում արձանագրվել է վերաբնակիչների իրականացրած 30 հարձակում։

Պաղեստինցիները հայտնել են, որ իսրայելցի վերաբնակիչները հրդեհել են երկու մզկիթ Նաբլուսում և Թուլքարմում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Մահմուդ Մարդավին դատապարտել է իսրայելցի վերաբնակիչների գործողությունները։

  • Կիսվել: