Իսրայելի ընդդիմութունը Նեթանյահուին մեղադրում է բռնություն հրահրելու մեջ
Երուսաղեմում հակակառավարական ցույցի ժամանակ ոստիկանները Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յաիր Գոլանին և նրան և մի քանի հոգու դաժանորեն հրել և գետնին են գցել, ինչից հետո իսրայելական ընդդիմադիր «Ազգային միաբանության» առաջնորդ Բենի Գանցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրել է կառավարությանը բռնություն հրահրելու մեջ:
Գանցն իր թվիթերյան էջում, մասնավորապես, գրել է. «Այն, ինչ մենք տեսանք վերջին մի քանի օրերի ընթացքում, հենց այնպես տեղի չի ունեցել»:
Նա հավելել է, որ չորեքշաբթի օրը տաքսու վարորդը նույնպես մխրճվել է ցուցարարի մեջ, ինչը, թվում էր, դիտավորյալ հարձակում էր:
«Այս ամենը ուղղակի հետևանք է կառավարության ծայրահեղական գործողությունների, որը կորցրել է իր զսպվածությունը և միասնությունը խթանելու փոխարեն զբաղված է ժողովրդի մեջ պառակտումներն ուժեղացնելով: Կանգ առեք, քանի դեռ աղետ չի եղել»,-նշել է Գանցը: