երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Բեյրութի օդանավակայանի մերձակայքին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտուց մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ գտնվող տարածքին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը։

Ավիահարվածը հասցվել է օդանավակայանի տարածքի հարևանությամբ գտնվող Շուվայֆաթ Էլ Ամրուսիա շրջանի բազմահարկ շենքին:

Եվս երկու ավիահարված նոյեմբերի 14-ի առավոտյան հասցվել է Բեյրութի հարավային արվարձանին։

Ավելի վաղ, առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում, իսրայելական օդուժը երեք ուժգին հարված է հասցրել Շիյախի շրջանին. պայթյունների ձայները լսվել են մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում։ Նոյեմբերի 13-ի կեսօրին իսրայելական օդուժը գրոհել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող վեց օբյեկտի վրա։ Նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան մի շարք հարվածներ են հասցվել Բուրջ ալ Բարաջնե և Հարեթ Հրեյք շրջաններին։

 

  • Կիսվել: