շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Իսրայելի պաշտպանության բանակն ուսումնասիրում է պատերազմն Ուկրաինայում

Իսրայելի պաշտպանության բանակն ուսումնասիրում է պատերազմն Ուկրաինայում

Իսրայելի պաշտպանության բանակը խմբեր է ստեղծել՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին հետեւելու եւ դասեր քաղելու համար, գրում է The Jerusalem Post-ը։

Ըստ Walla News-ի՝ խմբերը տեղեկատվություն եւ հետախուզական տվյալներ կհավաքեն իսրայելցի զինվորականների համար մարտական ​​մեթոդների եւ դոկտրինների, ցամաքային զորավարժությունների, նյութատեխնիկական ապահովման, հակաօդային պաշտպանության, հակատանկային, կիբեր եւ էլեկտրոնային պատերազմի, հոգեբանական պատերազմի եւ այլնի ոլորտներում:

Ուկրաինայում պատերազմի հետ կապված հազարավոր տեսանյութեր են տարածվում սոցցանցերում՝ թույլ տալով իսրայելցի զինվորականներին մեծ քանակությամբ կենսական տեղեկություններ հավաքել, որոնք կարող են օգնել զորքերին ապագա պատերազմներում:

Իսրայելի պաշտպանության բանակը, անկասկած, ուսումնասիրում է լոգիստիկայի հետ կապված քաոսը, որոնց պատճառով 40 մղոն երկարությամբ շարասյունը մայրաքաղաք Կիեւից դուրս կանգ առավ: ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ երկուշաբթի օրվանից շարասյունը գրեթե առաջ չի շարժվել դեպի քաղաք, քանի որ դրանցից որոշների «բենզին բառացիորեն վերջացել է», իսկ զինվորների մոտ սպառվել է սնունդը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենքն օգտագործելու սպառնալիքները, հավանաբար, նույնպես կուսումնասիրվեն իսրայելական զինվորականների կողմից, հատկապես՝ տեսնելու համար, թե ինչպես է Արեւմուտքը արձագանքում այդ սպառնալիքներին: Իսրայելը փորձում է կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը, որպեսզի երբեք չհայտնվի այնպիսի իրավիճակում, երբ իրեն կսպառնան իրանական միջուկային ռումբերը։ Բայց եթե դա տեղի ունենա, Իսրայելը կցանկանա ստանալ Արեւմուտքի աջակցությունը:

Թեեւ Եվրոպայում պատերազմը շատ է տարբերվում այն ​​պատերազմից, որին կբախվի Իսրայելն ապագայում, Իսրայելի պաշտպանության բանակը իրեն գնահատում է խորը հետաքննությունների եւ մարտերից դասեր քաղելու ունակության համար:

 

  • Կիսվել: