Իսրայելի նպատակն է օկուպացնել Հորդանան գետի արևմտյան ափը. Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) փոխնախագահ և մամուլի խոսնակ Օմեր Չելիքը սոցցանցում գրառում է արել Իսրայելի վերաբերյալ։ Նա մասնավորապես նշել է, որ իսրայելցի պաշտոնյաներն ամեն օր հայտարարում են տարածաշրջանի երկրների դեմ հարձակման նոր ծրագրի մասին, գրում է ermenihaber.am-ը:
«Մերձավոր Արևելքում մնայուն խաղաղություն և կայունություն հնարավոր է միայն երկու պետությունների ստեղծմամբ: Պաղեստին պետության ստեղծմամբ՝ արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։ Իսրայելի պաշտոնյանների հայտարարությունները, որոնց նպատակն է օկուպացնել Հորդանան գետի արևմտյան ափը, ոչ միայն հակասում են միջազգային իրավունքին, այլ նաև նպատակ ունեն սաստկացնել պատերազմը ու մեծացնել կոտորածները»,- նշել է Չելիքը։
Չելիքը նաև ընդգծել, է որ միջազգային կազմակերպությունները պետք է տեսնեն, որ Իսրայելը թիրախավորում է միջազգային հանրությանը, ողջ մարդկությանը ու պետք է քայլեր ձեռնարկեն։