Իսրայելի գործողությունները կարող են տարածաշրջանը վերածել համընդհանուր պատերազմի գոտու. Էրդողան
Իսրայելի գործողությունները կարող են տարածաշրջանը վերածել համընդհանուր պատերազմի գոտու։ Այս մասին Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Նեչիրվան Բարզանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ նրա՝ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ողջ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը և գնահատում է Իրաքի իշխանությունների ջանքերը երկիրը Մերձավոր Արևելքում ծավալվող հակամարտությունից հեռու պահելու ուղղությամբ:
Նշենք, որ Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի ուժերի դեմ և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը: