երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Իսրայելի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Իսրայելի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում են ԱՄՆ ՊՆ-ից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»:

Նշվում է նաև, որ Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Լիբանանում իրավիճակի դիվանագիտական ​​լուծմանը և Իսրայելի կառավարությանը կոչ արել շարունակել քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում մարդասիրական սարսափելի իրավիճակը բարելավելու համար:

  • Կիսվել: