հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Իսպանիայում սպանել են Ուկրաինայի նախկին նախագահի զինակցին

Իսպանիայում սպանել են Ուկրաինայի նախկին նախագահի զինակցին

Իսպանիայի մայրաքաղաքում գնդակահարել են ուկրաինացի քաղաքական գործիչ Անդրեյ Պորտնովին, որին համարում էին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մերձավոր զինակիցներից մեկը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պորտնովի վրա հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան Մադրիդի Պոսուելոյի հարուստ թաղամասում՝ Ամերիկյան դպրոցի դարպասների մոտ, հաղորդում է BBC-ն։

Cadena SER ռադիոկայանը հայտնել է, որ տղամարդն իր երեխաներին դպրոց էր տանում, երբ նրա վրա կրակել են։ Միջադեպի այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: