ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Իրաքը Թուրքիայի հետ ստորջրյա նավթամուղի կառուցման համաձայնագիր է ստորագրել

Իրաքը Թուրքիայի հետ ստորջրյա նավթամուղի կառուցման համաձայնագիր է ստորագրել

Իրաքը Թուրքիայի և Իտալիայի հետ ստորագրել է ստորջրյա նավթատարի կառուցման համաձայնագիր, գրում է ermenihaber.am-ը:

Իրաքի նավթի նախարարությունը հայտարարության համաձայն՝ փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իտալական «Micoperi» ընկերությունների հետ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Բաղդադի հարավային նավահանգիստներից ծովային ճանապարհով նավթի արտահանում, որի օրական տարողունակությունը կկազմի շուրջ 2.4 միլիոն բարել։

Նշվում է, որ ծրագիրը թույլ կտա նավթի արտահանում իրականացնել միաժամանակ երեք տարբեր ուղղություններով՝ մեծացնելով Իրաքի նավթարտահանման համակարգի արդյունավետությունը։

 

  • Կիսվել: