Իրաքի պաշտոնական գրագրությունում PKK-ն արդեն կմակագրվի որպես «արգելված կազմակերպություն»
Իրաքի խորհրդարանը «Քուրդիստանի բանվորական կուսակության» (PKK-ՔԲԿ) վերաբերյալ որոշում է կայացրել, գրում է ermenihaber.am-ը:
Ըստ այդմ՝ այսուհետ պաշտոնական գրագրությունում ՔԲԿ-ի փոխարեն կգրվի «ՔԲԿ արգելված կազմակերպություն»:
Բացի այդ, նախարարների խորհրդի գլխավոր քարտուղարության վարչության գործերի բաժնի մայիսի 28-ի շրջաբերականի համաձայն՝ զինված ուժերի գլխավոր հրամանատար և նախարարների խորհրդի ղեկավարը հրամայել է, ՔԲԿ-ի մասին խոսելիս, օգտագործել «արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցություն» ձևակերպումը։