Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Խամենեիի հրաժեշտի օրերին հանրապետության վրա hարձակումներից ձեռնպահ մնալու մասին
Իրանի «Խաթամ ալ-Անբիյա» զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ Ալի Աբդոլլահին խորհուրդ է տվել Միացյալ Նահանգներին և Իսրայելին ձեռնպահ մնալ Իրանի վրա հարձակումներից երկրի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունների օրերին՝ սպառնալով կոշտ պատասխան հարվածներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս մեծ և կարևոր օրերին մենք զգուշացնում ենք Իրանի թշնամիներին, նախ և առաջ Միացյալ Նահանգներին, Իսրայելին և նրանց տարածաշրջանային ու արտատարածաշրջանային դաշնակիցներին, որպեսզի ձեռնպահ մնան ցանկացած սխալ գործողություններից և հիշեն կոշտ պատասխանի մասին, որը կհետևի իրանցի ժողովրդի զավակների կողմից, որոնք ծառայում են զինված ուժերի շարքերում, մեր սիրելի հայրենիքի դեմ ցանկացած սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում», - նրա խոսքերն է մեջբերում իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կսկսվի հուլիսի 3-ին։ Ուրբաթ օրը սգո միջոցառմանը կմասնակցեն ոչ պակաս, քան 100 երկրից ժամանած բարձրաստիճան պատվիրակություններ։


