Իրանը սառեցրել է բոլոր բանակցությունները ԱՄՆ-ի հետ
Թրամփի վերջին սպառնալիքներից հետո Իրանը սառեցրել է բոլոր դիվանագիտական ալիքները և անուղղակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնում են իրանական պետական հեռուստաալիքները։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին՝ ասելով, որ մի ամբողջ քաղաքակրթություն այս գիշեր կոչնչանա։



