Իրանը փոխհատուցում է պահանջում տարածաշրջանային հինգ երկրներից
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին փոխհատուցում է պահանջել տարածաշրջանային հինգ երկրներից, ներառյալ՝ Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Հորդանանից՝ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմին մասնակցելու համար։
«Այդ հինգ երկրները, իրենց միջազգային անօրինական գործողություններով, խախտել են Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ իրենց միջազգային պարտավորությունները և դրանով իսկ կրել միջազգային պատասխանատվություն։ Նրանք պետք է լիովին փոխհատուցեն Իրանի Իսլամական Հանրապետությանը պատճառված վնասը, ներառյալ իրենց միջազգային անօրինական գործողությունների հետևանքով առաջացած բոլոր նյութական և ոչ նյութական կորուստների փոխհատուցումը»,- նշել է նա, հաղորդում է Pars Today-ը։


