Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել միջուկային համաձայնագիր՝ հավասար պայմաններով. ԻԻՀ նախագահ
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել միջուկային համաձայնագիր՝ հավասար պայմաններով, և եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ ԻԻՀ նախագահը, մասնավորապես, ասել է. «Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված որոշակի սահմաններում և ազգային շահերից ելնելով՝ մենք պատրաստ ենք համաձայնության, բայց, եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործարք կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով»: