երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրանը միջուկային զենք ստեղծելու որոշում կկայացնի, եթե ԱՄՆ-ն կամ Իսրայելը ռազմական հարված հասցնեն իրեն. Լարիջանի

Իրանը միջուկային զենք ստեղծելու որոշում կկայացնի, եթե ԱՄՆ-ն կամ Իսրայելը ռազմական հարված հասցնեն իրեն. Լարիջանի

Իրանը միջուկային զենք ստեղծելու որոշում կկայացնի, եթե ԱՄՆ-ն կամ Իսրայելը ռազմական հարված հասցնեն իրեն: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ և գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Լարիջանին:

Հայտարարությունը հնչել է Հնդկական օվկիանոսում Դիեգո-Գարսիա բազայում ԱՄՆ-ի կողմից քիչ նկատելի ռմբակոծիչների տեղակայման ֆոնին: Ամերիկյան զինվորականները մեծացնում են իրենց ներկայությունը տարածաշրջանում՝ Կարմիր ծովում նավերի վրա Եմենի՝ Իրանի կողմից աջակցվող հութիների հարձակումների և Իսրայելի դեմ հարվածների ֆոնին:

Լարիջանին հիշեցրել է ֆեթվա Խամենեիի մասին, որն արգելում է միջուկային զենքի մշակումը և հավաստիացրել, որ Թեհրանը հետևում է ՄԱԳԱՏԷ-ի դրույթներին: Սակայն նշել է, որ ԱՄՆ-ի հնարավոր հարվածները կարող են փոխել այդ դիրքորոշումը:

  • Կիսվել: