երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների հետ. Ռայիսի

Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների հետ. Ռայիսի

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել Է, որ սկսվել Է նոր դարաշրջան, որում Իրանը կձգտի արդյունավետ համագործակցության հասնել բոլոր երկրների, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ, տեղեկացնում է  ՛՛Ֆարսը՛՛:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ես ձգտելու եմ արդունավետ համագործակցության եւ փոխգործակցության հասնել աշխարհի բոլոր երկրների, մասնավորապես, հարեւան երկրների հետ. ջերմորեն եւ բարեսրտորեն սեղմում եմ նրանց ձեռքը: Դրվել Է նոր դարաշրջանի սկիզբը»՛՛:

Իրանի նախագահն ընդգծել է  նաև միջուկային գործարքի եւ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման շուրջ Վիեննայի բանակցությունների արդյունավետ լինելը: Նրա խոսքով՝ Իրանի հետ Արեւմուտքի դիմակայությունը վերացել Է, եւ այժմ ԳՀՀԾ-ի բոլոր կողմերը պետք Է վերադառնան գործարքի կատարմանը:

Նշենք, որ արդեն 40 տարի՝ Իրանը գտնվում Է ԱՄՆ-ի առեւտրատնտեսական պատժամիջոցների ներքո:

 

  • Կիսվել: