Իրանը հայտնել է, որ «Մեքքայի համաձայնագրին» միանալու հրավեր չի ստացել
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հերքել է, որ ստացել են որևէ հրավեր՝ միանալու Իրանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև նախատեսվող եռակողմ համաձայնագրին, հաղորդում է Mehr-ը։
«Մենք այս համաձայնագրին մասնակցելու պաշտոնական հրավեր չենք ստացել»,- նշել է նա։
Խստորեն քննադատելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա, որպեսզի պատերազմի ավարտը պայմանավորվի ագրեսորի թելադրած պայմաններով։
«Մենք, իհարկե, պատերազմը չենք սկսել, սակայն չենք թույլ տա, որ դրա ավարտը որոշվի ագրեսորի պայմաններով»,- ընդգծել է նա։



