ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իրանը և Ադրբեջանն ունեն 15 կարևոր նախագծեր, որոնք շահագործման կամ իրագործման փուլում են. դեսպան

Իրանը և Ադրբեջանն ունեն 15 կարևոր նախագծեր, որոնք շահագործման կամ իրագործման փուլում են. դեսպան

Ադրբեջանում Իրանի դեսպանն ասել է.«Իրանը և Ադրբեջանը ունեն 15 կարևոր նախագծեր, որոնք շահագործման կամ իրագործման փուլում են», գրում է parstoday.com-ը

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին Թվիթերում գրել է. «Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեկ օր անց հանդիպել եմ այդ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ՝ հատկապես տնտեսական դաշտում երկու երկրների ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը հետևելու նպատակով»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրը հանդիպել են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ECO-ի 15-րդ գագաթնաժողովի շրջանակում:

Հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում անապահովության և օտարերկրացիների ներկայության կապակցությամբ և ասել է, որ ԻԼԻՊ-ը և սիոնիստական ահաբեկչությունը սպառնում են տարածաշրջանին և պետք է դիմակայել դրանց:

 

  • Կիսվել: