Իրանը չպետք է միջուկային զենք ունենա. ԱՄՆ պետքարտուղար
Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, ԱՄՆ-ն հստակ ասել է այդ մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչը շաբաթ օրն ուղիղ բանակցություններ կանցկացնեն:
Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ապրիլի 12-ին Օմանում կայանալիք հանդիպումը կհանգեցնի խաղաղության: