երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Իրանը չի վերադառնա այն ժամանակաշրջանին, որի վերադարձը թշնամին է ցանկանում․ Մոջթաբա Խամենեի

Իրանը չի վերադառնա այն ժամանակաշրջանին, որի վերադարձը թշնամին է ցանկանում․ Մոջթաբա Խամենեի

Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին հայտարարել է, որ երկիրը չի վերադառնա այն ժամանակաշրջանին, որի վերադարձը ցանկանում են իր հակառակորդները։

Իրանի պետական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Խամենեին նշել է, որ Իսլամական հեղափոխությունից հետո երկիրը հաղթահարել է հետամնացության, կախվածության և «նվաստացման» շրջանը և դարձել ավելի հզոր ու անկախ։

Նա հայտարարել է, որ Իրանի ներկայիս ուժը դրսևորվում է նաև տարածաշրջանում, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակում։ Նրա խոսքով՝ հակառակորդները նախկինի համեմատ ավելի սահմանափակ հնարավորություններ ունեն տարածաշրջանում գործելու համար։

Իրանի առաջնորդը նաև անդրադարձել է «Հեզբոլլահի» նախկին առաջնորդ Հասան Նասրալլահի մահվան երկրորդ տարելիցին՝ նրան անվանելով դիմադրության շարժման կարևորագույն խորհրդանիշ և բարձր գնահատելով Լիբանանի ներկայիս առաջնորդ Նաիմ Քասեմի գործունեությունը։

Խամենեին հայտարարել է, որ Իրանը և դիմադրության ուժերը հետագայում ևս պետք է շարունակեն իրենց ճանապարհը՝ «հաղթանակի և արժանապատվության» ուղղությամբ։

  • Կիսվել: