Իրանը ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագիրը կսկսի քննարկել հուշագրի իրականացումից հետո. Բաղայի
Թեհրանը Վաշինգտոնի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների կմտնի միայն իրանա-ամերիկյան հուշագրի մի քանի կետերի կատարումից հետո։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպումը պետք է ունենա նպատակ և անհրաժեշտություն։ Եթե մենք խոսում ենք վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբի մասին, ապա դա պայմանավորված է փոխըմբռնման հուշագրի 1, 5, 10 և 11-րդ կետերի կատարմամբ։ Առաջիկա օրերին մենք պետք է գնահատենք ընթացիկ գործընթացը և որոշենք, թե երբ սկսել վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։



