չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով երկրին հասցված վնասը 270 միլիարդ դոլար է գնահատել

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով երկրին հասցված վնասը 270 միլիարդ դոլար է գնահատել

Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով երկրին հասցված վնասը 270 միլիարդ դոլար է գնահատել, РИА Новости-ն հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։

«Նախնական և շատ հում թվերը ցույց են տալիս, որ վնասը ներկա դրությամբ 270 միլիարդ դոլար է կազմում։ Մենք անպայման կպաշտպանենք մեր ժողովրդի իրավունքները իրավական միջոցներով, դա վերաբերում է նաև Մինաբ դպրոցում մեր հարազատների արյունահեղության համար փոխհատուցմանը»,- ասել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։

  • Կիսվել: