կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորներինը՝ 750-ի

Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի, վիրավորներինը՝ 750-ի

Շաբաթ օրը Հորմոզգանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 750-ի: Այս մասին հայտնել է Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին:

Նշենք, որ պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել, որը մինչ այս պահը մարել չի հաջողվել: Հրդեհը տարածվում է մոտակա բեռնային խցիկների վրա, մինչդեռ տարածք են ուղարկվել հազարավոր հրշեջներ՝ այն մարելու համար։

Տարբեր երկրներ ցավակցական ուղերձներ են հղում Իրանին և առաջարկում իրենց օգնությունը, դրանց թվում են Սաուդյան Արաբիան, Ճապոնիան, Թուրքմենստանը, Կատարը և այլն:

  • Կիսվել: