Իրանում կայծակի հարվածի հետևանքով զոհեր կան
Իրանի արևմուտքում՝ Քերմանշահ քաղաքում, կայծակի հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երեքը տուժել են, հաղորդում է Tasnim-ը։
Դեպքի վայր անմիջապես բժիշկներ են ներգրավվել, որոնք անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել տուժածներին։