ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանն իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հարցով բողոք է հայտնել ՄԱԳԱՏԷ–ին

Իրանն իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հարցով բողոք է հայտնել ՄԱԳԱՏԷ–ին

Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ին բողոք է հայտնել իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հարցով, հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ), տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ՄԱԳԱՏԷ-ի լռությունը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակման հարցում ոչ միայն անգործություն է, այլև հանցանք կատարողների բացահայտ օժանդակություն։ ԻԱԷԿ-ի ղեկավար Մոհամադ Էսլամին բողոքի մի քանի նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Նման պատմական անփութությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի եղած հեղինակությունը»:
Նշենք, որ ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանի տարածքին երեք անգամ՝ մարտի 17-ին, 24-ին և 27-ին, հարված է հասցվել: Բացի այդ, Իրանը մարտի 1-ին և 21-ին արձանագրել էր Նաթանզում միջուկային օբյեկտի վրա երկու հարձակում, իսկ մարտի 27-ին Խոնդաբքաղաքում ծանր ջրի արտադրության գործարանի, ինչպես նաև Արդական քաղաքում ուրանի խտանյութի արտադրության գործարանի վրա հարձակումներ: Իրանական կողմը դրանցում մեղադրում է ԱՄՆ–ին և Իսրայելին։

  • Կիսվել: