կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Իրանն արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի սպառնալիքին

Իրանն արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի սպառնալիքին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքելով Իսրայելի արտգործնախարարի սպառնալիքին, հայտարարել է. «Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այդ սպառնալիքին», գրում է parstoday.com-ը:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, ուրբաթ օրը Թվիթերում արձագանքելով Իսրայելի ԱԳ նախարարի  հայտարարությանը, գրել է. «Իսրայելի անօրինական ռեժիմն իր անօրինական ատոմային ռումբերով և NPT- ին միանալուց հրաժարվելով, կրկին սպառնում է Իրանին, որը NPT- ի անդամ է և ունի աշխարհում ամենաշատ ստուգված միջուկային ծրագիրը»:

Խաթիբզադեն հավելել է. «Արեւմուտքի այս սիրելին սովոր է  կաշառք տալուն, սակայն աշխարհը հասկացել է այդ ռեժիմի ապակայունացնող բնույթը»:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է. «Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այս մեղադրանքներին»:

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն ով մեկնել էր Մոսկվա, Իրանին մեղադրել է միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ:

Ուրբաթ օրը, 1Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Լապիդն ասել է. «Իրանը միջուկային զենք ձեռք բերելու եզրին է և պետք է իմանա, որ այդ քայլն  (Իսրայելի կողմից) անպատասխան չիմնա»:

  • Կիսվել: