Իրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն իրականություն է և ենթակա չէ քննարկման. այս մասին, իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի հետ բանակցությունները:
«Մենք պատրաստ ենք բանակցել հուզող հարցերի շուրջ՝ վստահություն ձևավորելու համար, բայց ոչ հարստացման հարցի շուրջ», - ասել է Արաղչին:
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային խնդրի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել շաբաթ՝ ապրիլի 12-ին, Օմանում։ Երկրորդ փուլը նույն վայրում կկայանա ապրիլի 19-ին։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին բացատրել է, որ Իրանի հետ բանակցային գործընթացը կենտրոնանալու է երկու կետի վրա։ Առաջինն ուրանի հարստացման մակարդակն է. Վաշինգտոնը ձգտում է ստիպել Թեհրանին դադարեցնել միջուկային նյութերի հարստացումը 3,67 տոկոսի շեմից բարձր: Երկրորդը կետն Իրանի հրթիռային ծրագիրն է։ Սական իրանական կողմը հասկացրել է, որ մտադիր չէ այդ հարցը քննարկել ԱՄՆ-ի հետ գործարքի շրջանակում։