Իրանի ու ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլն ավարտվեց. սպասվում է նոր հանդիպում
Անուղղակի բանակցությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ ավարտվել են, հայտնում է իրանական Mehr-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագրի շուրջ բարձր մակարդակի բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ՝ ապրիլի 26-ինԼ
«Կողմերը համաձայնել են շարունակել բանակցությունները՝ երկու գլխավոր բանակցողների մակարդակով հաջորդ շաբաթ օրը»,-ասել է նա: