Իրանի տարածքով էլեկտրահաղորդման գիծ կանցկացվի՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապելու համար
Իրանի տարածքով էլեկտրահաղորդման գիծ կանցկացվի, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարվել է Ադրբեջանի պաշտոնյաների և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղիի միջև անցկացված ընդլայնված կազմով հանդիպմանը։
Վստահություն է հայտնվել, որ էլեկտրահաղորդման գծի անցկացումը, որն Իրանի տարածքով Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ, ոչ միայն կծառայի էներգետիկ անվտանգության ապահովմանը, այլև մեծ ներդրում կունենա էլեկտրաէներգիայի ոլորտում երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։