Իրանի ռազմածովային ուժերն Օմանի ծոցի ջրերում ամերիկյան նավթատար նավ են կալանել
Իրանի ռազմածովային ուժերը դատարանի որոշմամբ Օմանի ծոցի ջրերում կալանել են ամերիկյան նավթատար նավ, տեղեկացնում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ անցած դեկտեմբերին Իրանի ռազմածովային ուժերը Պարսից ծոցում առգրավեցին մաքսանենգ նավթ տեղափոխող երկու նավթատար նավ:
Ընդհանուր առմամբ, երկու նավերի վրա հայտնաբերվել է 4,5 մլն լիտր մաքսանենգ վառելիք։