Իրանի քաղաքականությունը հակամարտությունից խուսափելն է. Փեզեշքիան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը նշելով, որ Իրանը դատապարտում է աշխարհում ցանկացած ագրեսիա, ասել է.-«Մեր քաղաքականությունը խաղաղությունն ու բարեկամությունն է՝ լարվածությունից ու հակամարտությունից խուսափելը և աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը», գրում է parstoday.ir-ը:
Պատասխանելով Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի հեռախոսազանգին, Մասուդ Փեզեշքյանը կարևորելով տարածաշրջանում և աշխարհում որպես անվտանգություն կերտող՝ Իրանի դերը,ասել է․-«Իրանի Իսլամական Հանրապետությունը, փորձելով խաղաղություն և բարեկամություն տարածել, դատապարտում է ցանկացած ագրեսիա ցանկացած վայրում և պատրաստ է համագործակցել՝ բռնության և անապահովության պատերազմն աշխարհում դադարեցնելու համար»։
Իրանի նախագահը նաև քննադատելով ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների երկակի մոտեցումը մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում հավելել է․- «ԱՄՆ-ն և արևմտյան որոշ երկրներ մեղադրում են այլ երկրներին մարդու իրավունքները ոտնահարելու մեջ մեկ անձի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով, սակայն Գազայում տասնյակ հազարավոր անմեղ կանանց, երեխաների, երիտասարդների և ծերերի հրի ու սրի մատնվելու և քաղաքացիական տարածքների, ներառյալ դպրոցների ու հիվանդանոցների ռմբակոծման նկատմամբ ոչ միայն լռում են, այլև ֆինանսական աջակցություն ու զենք են տրամադրում այդ ռեժիմին, դա ո՞ր չափանիշներին ու ու տրամաբանության է համապատասխանում»։
Այս հեռախոսազրույցում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն Իրանի և Նորվեգիայի հարաբերությունները որակել է բարեկամական և պատմական և իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի, հատկապես Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների առնչությամբ, ասելով․- «Մենք դատապարտել ենք Իսրայելի պատերազմը Գազայի դեմ և դրա աղետալի հետևանքները։ Նորվեգիան Իռլանդիայի և Իսպանիայի հետ միասին, առաջին եվրոպական երկրներից էին, որոնք ճանաչեցին անկախ պետություն ձևավորելու Պաղեստինի ժողովրդի իրավունքը, և մենք հուսով ենք, որ այս դառն ու ցավալի դեպքերը հնարավորինս շուտ կավարտվեն»։