Իրանի պաշտպանական կարողությունները ԱՄՆ-ի հետ բանակցությունների առարկա չեն. Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի պաշտպանական կարողությունները, այդ թվում՝ հրթիռային հզորությունները, չեն եղել և չեն լինի ԱՄՆ–ի հետ բանակցությունների օրակարգում։
Ինչպես հայտնում է IRNA–ն՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
Իրանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներն անուղղակի բանակցությունները սկսել են ապրիլի 26–ին Օմանի մայրաքաղաք Մասկատում: Սա բանակցությունների երրորդ փուլն է, առաջինը նույնպես անցկացվել էր Օմանի մայրաքաղաքում, իսկ երկրորդ փուլը տեղի էր ունեցել Հռոմում։
Նշվում է, որ բանակցությունների նպատակն է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալը և Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը։