ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Իրանի նավթի արտահանումը հնարավոր չէ դադարեցնել. ԻԻՀ կառավարության խոսնակ

Իրանի նավթի արտահանումը հնարավոր չէ դադարեցնել. ԻԻՀ կառավարության խոսնակ

Իրանի Նավթի նախարարի դեմ պատժամիջոցներին ի պատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության խոսնակը, ընդգծելով, որ Իրանի նավթի արտահանումը հնարավոր չէ դադարեցնել, գրել է. «Եթե նախկին պատժամիջոցները արդյունավետ լինեին, նոր պատժամիջոցների անհրաժեշտություն չէր լինի։ Իրանը զիջումների չի գնա նավթի համաշխարհային շուկայում իր մասնաբաժնի հարցում», գրում է parstoday.ir-ը:

Ֆաթեմեհ Մոհաջերանին շաբաթ օրը «X» սոցիալական ցանցում գրել է. Պատժամիջոցների պայմաններում մի քանի նախարարություններ առաջնագծում են, որոնցից ամենակարևորներից է նավթի նախարարությունը։ Երբ նրանք արագ և հապճեպ պատժամիջոցներ են սահմանում պարոն Փաքնեժադի նկատմամբ, դա նշանակում է, որ նրանք մտահոգված են նավթի նախարարության գործունեությամբ և ակտիվությամբ։

Կառավարության խոսնակն այս ուղերձում հավելել է․ «Իրանի նավթի արտահանումը կասեցնել հնարավոր չէ. Մենք զիջումների չենք գնա նավթի համաշխարհային շուկայում Իրանի մասնաբաժնի հարցում»։

Հինգշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժդի նկատմամբ, ով «վերահսկում է տասնյակ միլիարդավոր դոլարների հասնող իրանական նավթի արտահանումը»:

  • Կիսվել: