Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության պալատի փոխնախագահ Հոսեյն Փիրմոազենը։
Նրա խոսքով՝ պատվիրակության կազմում է մոտ 120 մարդ, այդ թվում ՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներ եւ Իրանի հյուսիս-արեւմտյան չորս նահանգների նահանգապետեր:
Նա հավելել է, որ այցը կներառի տնտեսական համագործակցության զարգացումը և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետագա այցերի պլանավորումը։