Իրանի միջուկային գործունեությունը պետք է շարունակվի. Բաղերի Քանի
ԻԻՀ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Իրանի միջուկային գործունեությունը պետք է շարունակվի, գրում է parstoday.com-ը:
«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նշելով, որ բանակցությունների վեց փուլում ԱՄՆ-ն ընդունել է երաշխիքների և ստուգման սկզբունքները, Ալի Բաղերի Քանին հավելել է. «Միջուկային գործարքի հետ կապված բոլոր պատժամիջոցները և ԱՄՆ «առավելագույն ճնշման» արշավի շրջանակներում սահմանված կամ վերականգնված բոլոր պատժամիջոցները պետք է անհապաղ չեղարկվեն»։
Իրանի փոխարտգործնախարարը հավելել է.«Մենք լրջորեն ենք վերաբերվում այն ծրագրերին, որոնք ներկայացրել ենք մյուս կողմին։ Այս ծրագրերը հիմնված են 2015 թվականի միջուկային համաձայնագրի վրա»։
Բաղերի Քանին հերքել է Իրանի կողմից 90 տոկոս ուրան հարստացնելու մասին լուրերը.
Հարցին, թե ինչ կլինի, եթե Սիոնիստական ռեժիմը որոշի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա, Բաղերի Քանին պատասխանել է. «Սիոնիստները պետք է երազեն Իրանի վրա հարձակվելու մասին, իսկ եթե այդ երազին ահսնեն, քնից երբեք չեն արթնանա»: