երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Բայրովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները

Բայրովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրովն ընդունել է ԱՄՆ խաղաղապահ առաքելությունների գծով հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։

Բայրովը զրուցակցին տեղեկացրել է խաղաղության օրակարգի առաջմղման, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և տարածաշրջանում կայուն խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ Ադրբեջանի քայլերի մասին՝ ամերիկյան կողմին ներկայացնելով Բաքվի դիրքորոշումը։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև TRIPP նախագծին։ Ընդգծվել է, որ դրա իրականացումը էական ներդրում կունենա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացման, Ադրբեջանի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անխոչընդոտ հաղորդակցության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանային տարանցման համար լայն հնարավորությունների ձևավորման գործում։
 

  • Կիսվել: