երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իրանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի արդյունավետ կլինի, քան ռմբակոծությունները. Թրամփ

Իրանի հետ ստորագրվելիք փաստաթուղթն ավելի արդյունավետ կլինի, քան ռմբակոծությունները. Թրամփ

Եթե ռմբակոծությունները շարունակվեն ևս մի քանի շաբաթ, Իրանին ոչինչ չի մնա անելու, սակայն այդ դեպքում Հորմուզի նեղուցը կփակվի ամիսներով, և շատ մարդիկ կմահանան. ես դա չեմ ուզում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա հավելել է, որ դրա փոխարեն Իրանի հետ կունենա ստորագրված փաստաթուղթ, որն իրականում ավելի արդյունավետ կլինի, քան այդ ռմբակոծությունները:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ Իրանի հետ համաձայնագրի ճանապարհին որևէ լուրջ տարաձայնություն չկա, և կողմերը շատ մոտ են լավ, ուժեղ և համապարփակ գործարքի կնքմանը: 

Թրամփը նաև նշել է, որ չի խնդրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ հրաժարվել Իրանին հարված հասցնելուց, բայց ցանկություն է հայտնել, որ նրանք հնարավորինս շուտ կանգ առնեն, և Իրանն ու Իսրայելը մեկ շաբաթով կդադարեցնեն հարվածները:

 

  • Կիսվել: