հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Պակիստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի և Պակիստանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջալիլ Աբբաս Ջիլանին հեռախոսազրույց են ունեցել՝ ընդգծելով համագործակցության շարունակման կարևորությունը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն, փոխանցում է parstoday.ir-ը:

Ըստ աղբյուրի՝ Իրանի ԱԳ նախարարը խոսել է Պակիստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին և ընդգծել համագործակցության և շփումների շարունակման կարևորության մասին։

Աբդոլլահյանը հայտարարել է, որ Թեհրանը հարգում է Պակիստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

 

  • Կիսվել: