Իրանի և Ադրբեջանի սահմանները չունեն անվտանգության խնդիր. իրանցի գեներալ
Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանական ուժերի հրամանատարը հայտարարել է. «Իրանի և Ադրբեջանի սահմանը խաղաղության և բարեկամության սահման է», գրում է parstoday.com-ը:
ԻՌՆԱ -ի հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Իրանի և Ադրբեջանի սահմանային գոտում ՝ ԱՐևելյան Ատրպատական նբահանգի Ջուլֆա քաղաք կատարած այցի շրջանակներում, գեներալ Աշթարին հայտարարել է. «Մենք երկրի սահմաններին, հատկապես՝ Արևելյան Ատրպատականում, անվտանգության խնդիրներ չունենք»:
Նա հավելել է. «Արևելյան սահմաններում որևէ խնդիր չկա, և այդ տարածքներում իրավիճակը վերահսկվում է»:
Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանական ուժերի հրամանատարը նշել է, որ երկրի սահմանները և սահմանապահներն ունեն ժամանակակից էլեկտրոնային և էլեկտրօպտիկական սարքավորումներ, հավելելով. «Մենք կօգտագործենք ցանկացած սարքավորում, որը կօգնի վերահսկել և ապահովել սահմանների և սահմանապահների անվտանգությունը»: