երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տնտեսական և էներգետիկ հարցեր

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տնտեսական և էներգետիկ հարցեր

Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 28-րդ նիստի շրջանակում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները:

Աբբաս Արաղչին ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և կապի, էներգետիկ անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև համատեղ նախաձեռնություններ և նախագծեր:

  • Կիսվել: