Իրանի դեմ անօրինական պատժամիջոցներ կիրառելու հարցում Եվրոպան պետք է դադարի հետևել ԱՄՆ-ին. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ցավ է հայտնել Անգլիայի, Գերմանիայի և արևմտյան որոշ այլ երկրների կողմից մարդու իրավունքների մեխանիզմների շարունակական չարաշահումների կապակցությամբ՝ զարգացող երկրների դեմ քաղաքական ճնշում գործադրելու համար:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, մեջբերելով IRNA-ն, ափսոսանք հայտնելով զարգացող երկրների դեմ քաղաքական ճնշում գործադրելու համար մարդու իրավունքների մեխանիզմների շարունակական չարաշահման կապակցությամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի Համանեն դատապարտել է Բրիտանիայի և Գերմանիայի գործողությունը՝ Մարդու իրավունքների խորհրդում հակաիրանական բանաձևի ընդունման առաջատարը լինելու առումով:
Բաղայի Համանեն նշել է, որ հակաիրանական բանաձեւի բովանդակությունը զուրկ է իրավական արժեքից՝ դրա նախագծողների չար կամքի, նշված պնդումների իրականությանը չհամապատասխանելու, անանուն անձանց վերագրվող մեկ կամ մի քանի ենթադրյալ խախտումների, իրարամերծ հայտարարությունների և չփաստագրված պնդումների վրա հիմնված ընդհանրացումների և ընդհանուր եզրակացությունների պատճառով:
Անդրադառնալով վերջին երկու տարում արևմտյան Ասիայի տարածաշրջանում մարդու իրավունքների տարբեր ողբերգությունների, հատկապես Գազայի ցեղասպանության և Լիբանանի և Սիրիայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների հետ կապված Անգլիայի, Գերմանիայի, Կանադայի և հակաիրանական բանաձևի այլ հիմնադիրների ու աջակիցների գործելակերպին, Իրանի բարձրաստիճան դիվանագետը նշեց.-Ո՛չ Անգլիան, որը Սիոնիստական ռեժիմի ամենամեծ քաղաքական, ֆինանսական և զենքային աջակիցներից է, և նրա արտաքին գործերի նախարարը գտնում է, որ Գազայում ցեղասպանության փաստն ապացուցելը պահանջում է միլիոնավոր մարդկանց սպանությունը, և ոչ էլ Գերմանիան, որը իսրայելական ցեղասպանության մեջ օգտագործված զենքի երկրորդ մատակարարն է, և որի արտաքին գործերի նախարարը բացահայտորեն հայտարարել է, որ անմեղ պաղեստինցի երեխաների և կանանց սպանությունը, արտոնված քայլ է, բարոյական իրավունք չունեն մյուսներին մարդու իրավունքների մասին դասեր տալու համար։