երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Իրանի արտգործնախարարը հայտնել է «եվրաեռյակին» որ Թեհրանը պատերազմ չի ցանկանում, բայց չի վախենում դրանից

Իրանի արտգործնախարարը հայտնել է «եվրաեռյակին» որ Թեհրանը պատերազմ չի ցանկանում, բայց չի վախենում դրանից

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Իսրայելին հասցված իրանական հարվածից հետո հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների հետ եւ հայտնել, որ Թեհրանը պատերազմից չի վախենում, բայց եւ դրան չի ձգտում։

«Գործողությունն ավարտվել է, բայց եթե սիոնիստական վարչակարգը (նկատի ունի Իսրայելը) փորձի պատասխան միջոցներ ձեռնարկել, մեր պատասխանը դաժան կլինի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության թեժացման եւ պատերազմի, թեեւ պատերազմից չի վախենում»,- Արաղչիի խոսքերը մեջբերել է թելեգրամ-ալիքը։

«Մենք զգուշացնում ենք ցանկացած երրորդ կողմի այս հակամարտությանը միջամտությունից»,- ավելացրել է դիվանագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: