Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Շարունակելով Իրանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումները՝ Արաղչին վաղը կայցելի Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրել է նա։
Ջալալին ընդգծել է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային համագործակցությունը և միջազգային ասպարեզում փոխգործակցությունը։