Իրանի ամենամեծ՝ «Էվին» բանտում պայթյուններ են որոտացել
Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող «Էվին» ամենամեծ բանտում ուժգին պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը, հայտնում է Fars գործակալությունը։
Տեղի բնակիչները հայտնել են, որ վերջին 20 րոպեի ընթացքում հրդեհի վայրից առնվազն չորս պայթյուն է լսվել։
Գործակալությունը նշում է, որ հրդեհը բռնկվել է ֆինանսական հանցագործությունների և գողության համար դատապարտված մի քանի բանտարկյալների միջև կոնֆլիկտի արդյունքում։