Իրանի ամբողջ տարածքում բոլոր թռիչքները չեղյալ են հայտարարվել մինչև հոկտեմբերի 2-ը
Իրանում բոլոր թռիչքները չեղյալ են հայտարարվել: Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:
՛՛Հաշվի առնելով տարածաշրջանի իրավիճակը, ինչպես նաև թռիչքների անվտանգության ապահովման նպատակով՝ երկրի ամբողջ տարածքում բոլոր թռիչքները չեղյալ են հայտարարվում մինչև վաղը՝ հոկտեմբերի 2-ը, ժամը 10-ը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: