կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Իրանցի ընտրողների 46 %-ը դեռևս չի կողմորոշվել, թե թեկնածուներից որ մեկին է տալու իր ձայնը

Իրանցի ընտրողների 46 %-ը դեռևս չի կողմորոշվել, թե թեկնածուներից որ մեկին է տալու իր ձայնը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանի նախագահական ընտրարշավի ընթացքում առաջին հեռուստաբանավեճից հետո, ըստ հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալների՝ ձևավորվել է առաջատար թեկնածուների հետևյալ հաջորդականությամբ եռյակը՝

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ (պահպանողսկան) - 17,1% 

Սայիդ Ջալիլի (պահպանողսկան) - 16,8%

Մասուդ Փեզեշքիան (բարեփոխական) - 13,7%:

Իրանցի ընտրողների 46%-ը դեռես չի կողմորոշվել, թե թեկնածուներից որ մեկին է տալու իր ձայնն առաջիկա նախագահական ընտրություններում։ 

Պարզ է, որ պահպանողսկան թևի երկու առաջատար թեկնածուները միասին նկատելի առավելություն ունեն բարեփոխական հավակնորդի նկատմամբ, սակայն չկողմնորոշված ընտրողների բարձր տոկոսը և թեկնածուների ձայների տոկոսային ոչ մեծ տարբերությունը խոսում են այն մասին, որ առաջիկա ընտրությունները լինելու են խիստ մրցակցային»։

  • Կիսվել: